Սետիեն․ «Ես ամբողջությամբ գոհ եմ Բարսայի խաղից»

Սետիեն․ «Ես ամբողջությամբ գոհ եմ Բարսայի խաղից»

02/07/2020 - 15:08

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։ Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 2։2 հաշվով։

«Տխուր է։ Մեզ համար ամեն ինչ ավելի ու ավելի դժվար է դառնում։ Միավորների կորուստը նշանակում է, որ մենք ավելի քիչ շանս ունենք պայքարել Լա լիգայի չեմպիոնության համար։ Մենք պետք է շարունակենք աշխատել։

Ես ամբողջությամբ գոհ եմ «Բարսայի» խաղից։ Ժամանակ առ ժամանակ մենք հիանալի ենք վերահսկում գնդակի ընթացքը։ Հեշտ չէ խաղալ այդպիսի կազմակերպված թիմի դեմ, ինչպիսին «Ատլետիկոն» է։ Ես գոհ եմ, թե ինչպես են էին տղաները կատարում խաղի ծրագրային հրահանգները»,- Կիկե Սետիենի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023