Սարգիս Ադամյանն այսօր վիրահատության կենթարկվի

Սարգիս Ադամյանն այսօր վիրահատության կենթարկվի

25/02/2020 - 18:21

Ինչպես տեղեկացնում է «Հոֆֆենհայմի» պաշտոնական կայքը, ակումբի հայ կիսապաշտպան Սարգիս Ադամյանն այսօր վիրահատության կենթարկվի։

Խաղացողին տևական ժամանակ անհանգստացնում է աճ ոտքի կոճը, և թիմի բժշկական անձնակազմի հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել դիմել վիրահատական միջամտության։ Հաղորդվում է, որ վիրահատությունը պետք է կայանա այսօր Մուրնաու քաղաքում։ Ապաքինման մասին որևէ տեղեկատվություն չկա։

26-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023