Կումանն իր կարծիքն է հայտնել Բարսելոնայի ներկայիս մարզավիճակի մասին

Կումանն իր կարծիքն է հայտնել Բարսելոնայի ներկայիս մարզավիճակի մասին

09/02/2021 - 22:12

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Իսպանիայի գավաթի «Սևիլիայի» դեմ կայանալիք կիսաեզրափակիչ առաջին խաղից առաջ խոսել է կատալոնական ակումբի ներկայիս մարզավիճակի մասին։

«Մենք յուրաքանչյուր մրցաշարում փորձում ենք մեզ դրսևորել լավագույնս։ Գիտակցում ենք, թե ակումբն ինչ խնդիրների առաջ է կանգնած այժմ, և, կարծես թե, մեզ հաջողվում է գաղթահարել դրանք։

Ցանկանում եմ հատուկ շեշտել ակումբի բնավորությունը։ Մենք հիանալի թիմ ունենք՝ չնայած որոշ դիրքերի համար մենք չունենք համապատասխան ֆուտբոլիստներ և չունենք մրցակցություն այլ դիրքերի համար։

Ամեն դեպքում, հաշվի առնելով կորուսները և արտագնա հանդիպումների քանակը հունվար ամսում՝ ես գնահատում եմ թիմի մարզավիճակը 10 միավոր»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմցրի «Սևիլիայի» դեմ։

Հատկանշական է, որ կատալոնական ակումբի հայտացուցակից բացակայում են Միրալեմ Պյանիչը, Մարտին Բրեյթվեյթը, ինչպես նաև Սերժինիո Դեստը, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել անցնող օրերի ընթացքում։

Հայտացուցակից դուրս են մնացել նաև Ռոնալդ Արաուխոն, Ֆիլիպե Կոուտինիոն, Ժերար Պիկեն, Սերժի Ռոբերտոն և Անսումանե Ֆաթին, ովքեր նույնպես ապաքինվում են տարբեր աստիճանի վնասվածքներից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023