Բարսելոնան կորուստներով է մոտենում Սևիլիայի դեմ հանդիպմանը

Բարսելոնան կորուստներով է մոտենում Սևիլիայի դեմ հանդիպմանը

09/02/2021 - 19:22

Փետրվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին, Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կմցրի «Սևիլիայի» դեմ։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը փետրվարի 9-ին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հայտավորված են լինելու վերոնշյալ խաղին։

Հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․

Հայտացուցակից բացակայում են Միրալեմ Պյանիչը, Մարտին Բրեյթվեյթը, ինչպես նաև Սերժինիո Դեստը, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել անցնող օրերի ընթացքում։

Հայտացուցակից դուրս են մնացել նաև Ռոնալդ Արաուխոն, Ֆիլիպե Կոուտինիոն, Ժերար Պիկեն, Սերժի Ռոբերտոն և Անսումանե Ֆաթին, ովքեր նույնպես ապաքինվում են տարբեր աստիճանի վնասվածքներից։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023