Ռոնալդու. «Սաուդյան Արաբիայի Պրո լիգան պատրաստ է մրցել աշխարհի ամենաուժեղ առաջնությունների հետ»

Ռոնալդու. «Սաուդյան Արաբիայի Պրո լիգան պատրաստ է մրցել աշխարհի ամենաուժեղ առաջնությունների հետ»

26/08/2023 - 15:45

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 3-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Ալ Ֆաթեհին»։

Հանդիպման հերոս դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր անվան դիմաց 3 գոլ և 1 ասիստ գրանցեց։

Հանդիպումից հետո պորտուգալացի հարձակվողը խոսել է Պրո լիգայի հեռանկարների մասին.

«Սաուդյան Արաբիայում իմ երջանկությանը չափ ու սահման չկա։ Ես այս կարծիքը հայտնել եմ նախորդ տարի, և իմ համոզմունքը մնում է անսասան. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան պատրաստ է մրցել աշխարհի ամենաուժեղ առաջնությունների հետ։

Տպավորիչ է ականատես լինել այն հնարավորությանը, թե ինչպես է առաջնությունը գրավում նման հարգված և տաղանդավոր ֆուտբոլիստների:

Ի սրտե երախտապարտ եմ Սաուդյան Արաբիային` ջերմ հյուրընկալության համար։

Այն ոգևորությունը, որը ես զգում եմ այստեղ, խթանում է իմ վճռականությունը՝ անել ինձնից կախված ամեն ինչ սաուդարաբական ֆուտբոլի համար։

«Ալ Նասրը» ճիշտ ուղու վրա է, և մենք հետևողականորեն զարգանում ենք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Saudi Gazete-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023