Ֆանտաստիկ Ռոնալդու. Ալ Նասրը ջախջախեց Ալ Ֆաթեհին 🎥

Ֆանտաստիկ Ռոնալդու. Ալ Նասրը ջախջախեց Ալ Ֆաթեհին 🎥

26/08/2023 - 00:34

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 3-րդ տուրում «Ալ նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ Ֆաթեհի» դեմ։

Հանդիպման մեծ մասում հյուրերն ունեին տոտալ առավելություն` ջախջախելով 5:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր անվան դիմաց գրանցեց երեք գոլ և մեկ գոլային փոխանցում։

«Ալ Նասրի» կազմում փայլեց նաև Սադիո Մանեն, ով դարձավ դուբլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո Լուիշ Կաշտրուի թիմը վաստակեց 3 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։

«Ալ Ֆաթեհը», 4 միավորով, 8-րդն է։

Նշենք, որ «Ալ Ֆաթեհի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023