Ռոնալդու․ «Ռեկորդները մշտապես կարևոր են»

Ռոնալդու․ «Ռեկորդները մշտապես կարևոր են»

21/07/2020 - 12:03

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ։ Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ գոլերի շնորհիվ Ա սերիայի շրջանակում արդեն դարձել է 51 գոլի հեղինակ (21 գոլ հեղինակել է նախորդ՝ 2018/19 մրցաշրջանում)` դառնալով ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստը, ով 50+ գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի, Ա սերիայի և Լա լիգայի շրջանակում։ Ռոնալդուն խաղից հետո կիսվել է իր տպավորություններով․

«Մենք գիտեինք, որ մեզ ծանրագույն հանդիպում է սպասվում այնպիսի ակումբի դեմ, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում, սակայն գիտեինք նաև, որ սա հիանալի հնարավորություն է, որպեսզի տնային հաղթանակ տանենք, ինչի համար մենք շատ ուրախ ենք։

Ռեկորդները մշտապես կարևոր են, սակայն ներկա պահին կարևոր է, որ ակումբը հաղթանակներ տանի։ Մենք հիանալի ակումբ ունենք, ինչը մենք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցինք։ Մենք մշտապես ցանկանում ենք առաջընթաց գրանցել՝ բարձրացնելով նաև սահմանված նշաձողը»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023