Ռոնալդուն ծիծաղելու էմոջիներ է դրել Մեսսիին «Ոսկե գնդակը» շնորհելու վերաբերյալ կատարված քննադատական գրառման մեկնաբանություններում📸

Ռոնալդուն ծիծաղելու էմոջիներ է դրել Մեսսիին «Ոսկե գնդակը» շնորհելու վերաբերյալ կատարված քննադատական գրառման մեկնաբանություններում📸

31/10/2023 - 19:43

Հոկտեմբեր 30-ին Փարիզի Շաթլե թատրոնում կայացած ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում Լեո Մեսսին դարձավ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր։

Մրցանակաբաշխությունից հետո իսպանական AS պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Թոմաս Ռոնսերոն լրջորեն քննադատել է «Ոսկե գնդակը» Մեսսիին շնորհելու փաստը` Inatagram-ում կատարելով հետևյալ գրառումը.

«Ողջույն, ընկերներ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք վաղուց գիտեինք. նրանք ևս մեկ «Ոսկե գնդակ» հանձնեցին Մեսսիին։

Նա հեռացավ, որպեսզի կարիերան ավարտի Մայամիում, թեպետ ՊՍԺ-ում արդեն այդպիսի տեսք ուներ՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը։

Նա դարձավ աշխարհի չեմպիոն, ինչը շատ լավ է, սակայն մրցաշարի ընթացքում իրացրեց վեց 11-մետրանոց։ Աշխարհի առաջնությունը 9 ամիս առաջ էր` 2022 թ. նոյեմբերին։

Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի, սակայն պետք է լիներ 5-ը։ Նա ստացել է Խավիի և Ինիեստայի «Ոսկե գնդակը», Լևանդովսկիինը, ով հաղթեց 6 տիտղոս, Հոլանդինը, ով լավագույն ռմբարկու դարձավ»,- նշել է Ռոնսերոն հրապարակած տեսանյութում։

Այդ գրառման մեկնաբանություններում Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծիծաղելու էմոջիներ է դրել` կարծես թե հավանություն տալով Ռոնսերոյի խոսքերին։

Նշենք, որ Ռոնալդուն չէր ընդգրկվել «Ոսկե գնդակ-2023»-ի հավակնորդների թվում։

Պորտուգալացի հարձակվողը մրցանակի դափնեկիր դարձել է 5 անգամ` 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023