Ռոման շուտով կհայտարարի իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին

Ռոման շուտով կհայտարարի իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին

15/08/2021 - 15:45

«Ռոման» շատ մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը շուտով կդառնա հռոմեական ակումբի ֆուտբոլիստ։

Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց, հավելավճարները ներառյալ, կվճարեն 45 մլն եվրո և նրա հետ կկնքեն 5 տարվա պայմանագիր։

Անգլիացի հարձակվողը նոր ակումբի կազմում տարեկան վաստակելու է 4-5 մլն եվրո աշխատավարձ։

Հատկանշական է, որ «Չելսին» 2023 թ. հունիսից սկսած` ունենալու է 80 մլն եվրոյի դիմաց խաղացողին հետ գնելու իրավունք։

Գործարքի վերաբերյալ «ազնվականներն» ու «Ռոման» արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Խոսակցություններ կային, որ «Ռոման» վարձակալելու է երիտասարդ հարձակվողին, սակայն «գայլերը» կգնեն Աբրահամի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Ռոմանոն արդեն հաստատել է նաև, որ Թեմի Աբրահամն արդեն մեկնել է Հռոմ և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար` ստորագրելով պայմանագիր։

Սպասվում է, որ անգլիացի ֆուտբոլիստը «Ռոմայում» կընտրի «9» համարը և կփոխարինի «Ինտեր» տեղափոխված Էդին Ջեկոյին։

Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Ռոմայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Նախորդ ռեկորդը պատկանում է Պատրիկ Շիկին, ում տրանսցերի դիմաց «գայլերը» 2018 թ. ամռանը վճարել է 42 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Թեմի Աբրահամը «Չելսիի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2014 թվականից և «ազնվականների» գլխավոր թիմում անցկացրել է 82 հանդիպում` դառնալով 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ 23-ամյա հարձակվողը 2016/17 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Բրիսթոլ Սիթիի» (48 խաղ, 26 գոլ, 4 գոլային փոխանցում), 2017/18 մրցաշրջանը` «Սուոնսիի» (39 խաղ, 8 գոլ, 5 գոլային փոխանղում), իսկ 2018/19 մրցաշրջանը` «Աստոն Վիլլայի» կազմում (40 խաղ, 26 գոլ, 3 ասիստ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023