Պաշտոնական. Ինտերը պայմանագիր կնքեց Ջեկոյի հետ

Պաշտոնական. Ինտերը պայմանագիր կնքեց Ջեկոյի հետ

15/08/2021 - 11:41

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի հետ։

Միլանյան ակումբը 35-ամյա հարձակվողի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ բոսնիացի ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել անվճար, սակայն «Ինտերը» «գայլերին» պետք է վճարի 1.5 մլն եվրո, եթե հաջորդ մրցաշրջանում որակավորվի Չեմպիոնների լիգայում։

Հիշեցնենք, որ Էդին Ջեկոն «Ռոմայում» հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից, որի կազմում անցկացրել է 260 հանդիպում` դառնալով 119 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ։

Ջեկոն հռոմեական ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է` զիջելով միայն Ֆրանչեսկո Տոտտիին (307 գոլ) և Ռոբերտո Պրուցոյին (138 գոլ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023