Ռոման շնորհավորել է Մխիթարյանի ծնունդը 🎥

Ռոման շնորհավորել է Մխիթարյանի ծնունդը 🎥

21/01/2021 - 19:04

Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի հավաքականի գործող լեգենդ և իտալական «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձավ 32 տարեկան։

Այդ կապակցությամբ «գայլերն» իրենց թվիթերյան էջի միջոցով շնորհավորել են Մխիթարյանի տարեդարձը՝ տեղադրելով փոքրիկ տեսանյութ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջոնում «Ռոմայի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 10-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023