Ռոդրին պայմանագիր է համաձայնեցրել իսպանական գրանդի հետ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաստատում է լրագրող Մատեո Մորետոն։
«Արքայական ակումբն» ու 30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր են համաձայնեցրել։
Իսպանացի կիսապաշտպանը կողմ է վերադառնալ հայրենիք։ Այժմ նա պետք է սպասի մինչև «Լոս Բլնկոսն» իր տրանսֆերի հարցում համաձայնության կհասնի «Քաղաքաբնակների» հետ։
Ռոդրին մանկունիական գրանդում հանդես է գալիս 2019թ. հուլիսից, 298 խաղում գրանցել է 28 գոլ ու 32 ասիստ։ «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկիրն իսպանական ակումբներից խաղացել է «Վիլյառեալում» և Մադրիդի «Ատլետիկոյում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մանչեսթեր-Սիթի, Մատեո Մորետո, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, տրանսֆերներ