Ռոդրիգոյի ֆանտաստիկ բենեֆիսը! Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Կադիսին 🎥

Ռոդրիգոյի ֆանտաստիկ բենեֆիսը! Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Կադիսին 🎥

26/11/2023 - 23:22

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։

Հանդիպման ընթացքում «արքայական» ակումբն ուներ խաղային առավելություն և անդալուսական ակումբի դարպասն ուղարկեց երեք անպատասխան գնդակ։

Կառլո Անչելոտիի թիմից հիանալի հանդիպում անցկացրեց Ռոդրիգոն, դառնալով դուբլի և ասիստի հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Ջուդ Բելինգհեմին։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 35 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Կադիսը», 10 միավորով, 16-րդն է

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023