Ռեալ Մադրիդը ջախջախեց Ռեալ Սոսիեդադին` ամրապնդվելով 1-ին հորիզոնականում🎥

Ռեալ Մադրիդը ջախջախեց Ռեալ Սոսիեդադին` ամրապնդվելով 1-ին հորիզոնականում🎥

06/03/2022 - 01:53

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ «արքայական» ակումբի համար, քանի որ հյուրերն արդեն 10-րդ րոպեին Միկել Օյարսաբալի` դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Այդուհանդերձ, հետագայում Կառլո Անչելոտիի թիմն ուշքի եկավ ու բասկյան ակումբի դարպասն ուղարկեց 4 գնդակ` հաղթելով 4:1 հաշվով։

«Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Էդուարդո Կամավինգան, Լուկա Մոդրիչը, Կարիմ Բենզեման ու Մարկո Ասենսիոն։

Նշենք, որ Բենզեման, բացի խփած գոլից, իր ակտիվում գրանցեց նաև գոլային փոխանցում ու Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլ + գոլային անվանակարգում հավաքել է արդեն 30 միավոր` 20 գոլ + 10 ասիստ։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 63 միավոր և շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը` 8 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող «Սևիլիային»։

«Ռեալ Սոսիեդադը», 44 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023