Ռեալն իր բարձրության վրա է! «արքայական» ակումբը ջախջախեց Ժիրոնային🎥

Ռեալն իր բարձրության վրա է! «արքայական» ակումբը ջախջախեց Ժիրոնային🎥

30/09/2023 - 22:24

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից «արքայական» ակումբն ապացուցեց իր բարձր կարգը` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից կրկին փայլեց Ջուդ Բելինգհեմը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Խոսելուին։

«Սերուցքայինների» կազմից մեկ գոլ էլ խփեց Օրելյեն Չուամենին։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 21 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ժիրոնան» մնաց 19 միավորով և նահանջեց 3-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023