Ռեալն ընթացիկ մրցաշրջանում բոլոր պարտությունները կրել է, երբ խաղադաշտում է եղել Էդեր Միլիտաոն

Ռեալն ընթացիկ մրցաշրջանում բոլոր պարտությունները կրել է, երբ խաղադաշտում է եղել Էդեր Միլիտաոն

07/02/2020 - 01:38

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռեալը» Արքայական գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»՝ լքելով պայքարը։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս խաղում թիմի մեկնարկային կազում մի շարք փոփոխություններ էր կատարել՝ որոշ առաջատար խաղացողների տալով հանգիստ։ Պաշտպանության կենտրոնում Սերխիո Ռամոսի զույգն այս անգամ Էդեր Միլիտաոն էր։

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» կրեց երրորդ պարտությունը, երբ խաղադաշտում է եղել բրազիլացի 22-ամյա պաշտպանը: Առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, երբ մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում հյուրընկալվելիս 3։0 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, իսկ հոկտեմբերի 19-ին «Ռեալը» Լա լիգայի շրջանակում հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով պարտվել էր «Մալյորկային»։ Այսինքն՝ «արքայական» ակումբն ընթացիկ մրցաշրջանում իր բոլոր պարտությունները կրել է, երբ խաղադաշտում է եղել Էդեր Միլիտաոն։

Ռամոս-Վարան զույգի մասնակցությամբ «Ռեալը» ոչ մի պարտություն չի կրել, որը կազմում է 23 հանդիպում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023