Թրիլլեր Էլ Կլասիկոյում. Ռեալը 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բարսելոնայի դեմ խաղում 🎥

Թրիլլեր Էլ Կլասիկոյում. Ռեալը 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բարսելոնայի դեմ խաղում 🎥

28/10/2023 - 20:11

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայացավ հերթական Էլ Կլասիկոն, որի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

«Բլաուգրանան» հանդիպումը, կարելի է ասել, սկսեց մեկ գնդակի առավելույթամբ. 6-րդ րոպեին աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը։

Հանդիպման ընթացքում էլ «Բարսելոնան» ուներ խաղային առավելություն, սակայն Խավիի թիմը չկարողացավ իրացնել իր գոլային պահերը։

Երկրորդ կեսի միջնամասից «արքայական» ակումբը բեկեց հանդիպման ընթացքն ու կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։

Հանդիպման հերոս դարձավ Ջուդ Բելինգհեմը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Անգլիացի ֆուտբոլիստն իր թիմի հաղթական գնդակը խփեց 90+2-րդ րոպեին, մեկ անգամ էլ աչքի ընկավ 68-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 28 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բարսելոնան», 24 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023