Ռեալն ապացուցում է բարձր կարգը🎥

Ռեալն ապացուցում է բարձր կարգը🎥

04/11/2020 - 01:50

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը հաղթում էր 2։1 հաշվով։ Նախ 25-րդ րոպեին մադրդիյան ակումբին առաջ մղեց Կարիմ Բենզեման, ով օգտվեց Աշրաֆ Հակիմիի կոպիտ սխալից, իսկ 33-րդ րոպեին Սերխիո Ռամոսը անկյունայինի խաղարկումից հետո կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

35-րդ րոպեին «Ինտերը» մեկ գնդակ հետ բերեց․ Նիկոլո Բարելայի կրունկով կատարած գեղեցիկ փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը։

Երկրորդ խաղակեսը հիմնականում հավասար պայքարում էր ընդանում մինչև 68-րդ րոպեն, սակայն «ներաձուրիները» Իվան Պերիշիչի ջանքերով խփեցին երկրորդ պատասխան գնդակը։

Խփած երկրորդ գոլից հետո էլ Անտոնիո Կոնտեի սաները գոլային պահեր ունեին, սակայն նույն Պերիշիչն ու Լաուտարոն նպաստավոր դիրքերից շեղ հարվածեցին, իսկ 80-րդ րոպեին «Ռեալը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ փոխարինման դուրս եկած Վինիսիուսի փոխանցումից հետո Ռոդրիգոն հիանալի հարվածով հաղթանակ պարգևեց «սերուցքայիններին»։

B խմբի մյուս խաղում էլ Մյունխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 0:6 հաշվով ջախջախել էր «Շախտյորին», իսկ խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բորուսիա» – 5 միավոր
  2. «Շախտյոր» – 4 միավոր
  3. «Ռեալ» – 4 միավոր
  4. «Ինտեր» – 2 միավոր
# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023