Ռեալն Անչելոտիին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում

Ռեալն Անչելոտիին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում

22/03/2023 - 09:54

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ Մադրիդում», հնարավոր է, մարզչական փոփոխություն տեղի ունենա։

Ինչպես տեղեկացնում է Onze Mondial-ն, ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագան կախված է միայն «սերուցքայինների»` Չեմպիոնների լիգայում գրանցած մրցելույթներից։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալի» ղեկավարությունն Անչելոտիին փոխարինելու մի շարք թեկնածուներ է դիտարկում։

Խոսքը Մաուրիսիո Պոչետինոյի, Թոմաս Տուխելի, Ռաուլի («Ռեալ Մադրիդ Կաստիլիա»), Խաբի Ալոնսոյի («Բայեր Լևերկուզեն») և Օլիվեր Գլասների («Այնտրախտ») մասին է։

Հավելենք, որ Անչելոտիի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023