Ռեալի 8 ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով

Ռեալի 8 ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով

22/12/2021 - 15:59

«Ռեալ Մադրիդը» լուրջ խնդրի առջև է կանգնել, քանի որ թիմի միանգամից 8 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։

Դեկտեմբերի 21-ին «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Covid-19-ով են վարակված Իսկոն ու Դավիդ Ալաբան, ավելի վաղ «սերուցայինները» հանտնել էին նաև Մարկո Ասենսիոյի, Գարեթ Բեյլի, Ռոդրիգո Գոյեսի, Անդրեյ Լունինի, Մարսելոյի և Լուկա Մոդրիչի վարակման մասին։

Հատկանշական է, որ Մոդրիչն օրեր առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը եղել է բացասական, բայց, քանի որ խորվաթ կիսապաշտպանը դեռևս ունի հիվանդության որոշ ախտանշաններ, չի կարող վերադառնալ ակումբի մարզումային խումբ։

Նշենք, որ «Ռեալը» Լա լիգայի շրջանակում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 23-ին և, Երևանի ժամանակով 00:30-ից սկսած, հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023