Ռեալի ֆուտբոլիստները BMW-ի կողմից հովանավորչական մեքենաներ են նվեր ստացել 📸

Ռեալի ֆուտբոլիստները BMW-ի կողմից հովանավորչական մեքենաներ են նվեր ստացել 📸

12/10/2023 - 13:08

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլիստները BMW-ի կողմից հովանավորչական մեքենաներ են նվեր ստացել։

Գերմանական ավտոարտադրող ընկերությունը «սերուցքայիններին» տրամադրել է ինչպես էլեկտրոնային, այնպես էլ հիբրիդային շարժիչով մեքենաներ։

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ըտրությունը կատարել են i4, i7, iX և XM մոդելների միջև։

Marca-ն նշում է, որ ամենամատչելի մոդելը` BMW i4 eDrive35-ն ընտրել է Օրելյեն Չուամենին. մեքենայի շուկայական արժեքը 57,3 հազար եվրո։

80 հազար եվրո արժողությամբ BMW i4 M50-ն ընտրել են Էդեր Միլիտաոն, Ֆրան Գարսիան, Էդուարդո Կամավինգան, Լուկաս Վասկեսը, Վինիսիուսը և «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

Ամենաթանկարժեք մոդելը` BMW XM-ն ընտրել են «սերուցքայինների» 7 ֆուտբոլիստներ` Ջուդ Բելինգհեմը, Կեպա Արիսաբալագան, Տիբո Կուրտուան, Դանի Սեբալիոսը, Արդա Գյուլերը, Խոսելուն և Ռոդրիգոն։

Հավելենք, որ «Ռեալն» ու BMW-ն համագործակցությունն սկսել են 2022 թվականին։ Մինչ այդ «արքայական» ակումբը 19 տարի համագործակցում էր գերմանական մեկ այլ ավտոարտադրող ընկերության` Audi-ի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023