Ռեալը ևս մեկ քայլով մոտեցավ Լա լիգայի չեմպիոնությանը` ջախջախելով Սելտային 🎥

Ռեալը ևս մեկ քայլով մոտեցավ Լա լիգայի չեմպիոնությանը` ջախջախելով Սելտային 🎥

10/03/2024 - 23:25

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաու» մարզադաշտում մրցեց «Սելտայի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից 21-րդ րոպեին աչքի ընկան Վինիսիուսն ու Արդա Գյուլերը, իսկ մրցակցի դարպասապահ Վիսենտե Գուայիտան ու պաշտպան Կարլոս Դոմինգեսը դարձան ինքնագոլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 69 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սելտան», 24 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023