Ռեալը ցանկանում է  Սիթիի դեմ պատասխան խաղն անցկացնել  չեզոք դաշտում

Ռեալը ցանկանում է Սիթիի դեմ պատասխան խաղն անցկացնել չեզոք դաշտում

23/06/2020 - 15:32

Ինչպես տեղեկացնում է  The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտայնը, «Ռեալը» ցանկանում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեպ պատասխան հանդիպումը կայանա չեզոք մարզադաշտում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» պնդում է, որ խաղը պետք է կայանա ոչ թե Մանչեսթերում՝ «Սիթիի» մարզադաշտում, այլ չեզոք դաշտում։ Ամենահավանական տարբերակը, որտեղ կանցկացվի հանդիպումը, Լիսաբոնն է։ «Ռեալը» չի ցանկանում մեկնել Մեծ Բրիտանիա, քանի որ անհանգստանում է կորոնավիրուսայի վիճակից։

Ներկա պահին այն մարդիկ, ովքեր մեկնում են Անգլիա, պետք է 14 օրով ինքնամեկուսանան։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Սիթի» դիմակայության առաջին խաղում անգլիական ակումբը հյուրընկալվելիս Գաբրիել Ժեզուսի և Կևին դե Բրոյնեի գոլերի շնորհիվ 1։2 հաշվով հաղթել է։ Հենց այդ խաղից հետո էլ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրեց մրցաշարը։ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ն վերջերս որոշում կայացրեց, որ մրցաշարը վերսկսվելու է օգոսոստի 7-ին։ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումնները կկայանան տանտեր ակումբների մարզադաշտերում, իսկ 1/4 եզրափակչից սկսած մրցաշարը կանցկացվի Լիսաբոնում։ Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ հանդիպումից։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023