Ռեալը վստահ տեսք ունի Լա Լիգայում․ Ռեալ 4։2 Գրանադա?

Ռեալը վստահ տեսք ունի Լա Լիգայում․ Ռեալ 4։2 Գրանադա?

06/10/2019 - 11:48

Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը» սեփական հարկ ընդունել էր «Գրանադային»։

Առաջին խաղակեսից հետո «Ռեալը» վստահ հաղթում էր։ Նախ խաղի հենց մեկնարկում՝ 2-րդ րոպեին, Գարեթ Բեյլի հիանալի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Կարիմ Բենզեման՝ խփելով իր 6-րդ գնդակը առաջնությունում։ Իսկ խաղավարտին մոտ, «Ռեալի» կազմում իր առաջին գնդակը հեղինակ Էդեն Ազարը։

Երկրորդ խաղակեսի միջնամասում արքայական ակումբը մեծացրեց իր առավելությունը՝ դարձնելով հաշիվն ավելի խոշոր։ Ազարն իր գոլին գումարեց նաև գոլային փոխանցում, իսկ գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը։

Երբ թվում էր, թե «Ռեալն» արդեն վճռել է հանդիպման ելքը, «Գրանադան» շատ արագ 2 գնդակ հետ բերեց։ Նախ՝ 69-րդ րոպեին Դարվին Մաչիսը հստակ իրացրեց 11 մետրանոցն, իսկ դրանից 8 րոպե անց՝ 77-րդ րոպեին հանդիպման հաշիվը մինչև նվազագույնի կրճատեց Դուարտեն։

Սակայն խաղավրտին մոտ Խամես Ռոդրիգեսը դրեց հանդիպման վերջակետը՝ 4։2։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 18 միավոր՝ ամրապնդվելով 1-ին հորիզոնականում։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023