Ռեալը վստահ տեսք ուներ?

Ռեալը վստահ տեսք ուներ?

31/10/2019 - 12:30

Իսպանական Լա Լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցում էր հետնապահ «Լեգանեսի» դեմ և վերջապես վստահ խաղով ուրախացրեց իր երկրպագուներին` տանելով 5:0 հաշվով հաղթանակ։

Արքայական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոդրիգոն, Տոնի Կրոսը, Սերխիո Ռամոսը, Կարիմ Բենզեման։ Մեկ գնդակ էլ գրանցվեց Լուկա Յովիչի անվան դիմաց, ով բացեց իր գոլերի հաշիվը «սերուցքայինների» կազմում։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 21 միավորով 2-րդ հորիզոնականում է` առաջատար «Բարսելոնային» զիջելով 1 միավոր։ «Լեգանեսը» 5 միավորով վերջին տեղում է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023