Մեսսին Էլ կլասիկոներում կրկնեց Ռամոսի ռեկորդը

Մեսսին Էլ կլասիկոներում կրկնեց Ռամոսի ռեկորդը

11/04/2021 - 11:01

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացավ պատմության 245-րդ Էլ կլասիկոն․ «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Կատալոնական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ Լեո Մեսսին։

Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, արգենտինացի հարձակվողն անցկացրեց իր 45-րդ Էլ կլասիկոն՝ կրկնելով «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ռեկորդը, ով այդ խաղը բաց թողեց վնասվածքի պատճառով։ Այժմ այս երկուսը երբևէ ամենաշատ Կլասիկո անցկացրած ֆուտբոլիստներն են։

Մեսսին «Ռեալի» դեմ առաջին հանդիպումն անցկացրել է 2005 թվականի նոյեմբերի 19-ին կայացած խաղում, երբ «կապտանռնագույնները» 2005/06 մրցաշրջանի 12-րդ տուրի շրջանակում Մադրիդում երեք անպատսխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, իսկ արգենտինացի ֆուտբոլիստն աչքի ընկավ գոլային փոխանցումով։

Հավելենք, որ այդ 45 խաղերում Մեսսին դարձել է 26 գոլի հեղինակ և Էլ կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023