Ռամոսը կրկին Ռեալի հայտացուցակից բացակայում է

Ռամոսը կրկին Ռեալի հայտացուցակից բացակայում է

06/02/2021 - 12:20

Իսպանական լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Ուեսկայի» դեմ։

«Ռեալի» հայտացուցակից կրկին բացակայում է «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը։

Ինչպես տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, իսպանացին վնասվածքի պատճառով արդեն 4-րդ հանդիպումն է անընդմեջ բաց թողնում «արքայական» ակումբի կազմում։

Նույն պատճառով «Ռեալի» հայտացուցակից բացակայում են նաև Դանի Կրվավախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Լուկաս Վասկեսը, Ռոդրիգոն, Էդեն Ազարը և Իսկոն, իսկ Էդեր Միլիտաոն չի խաղա որակազրկման պատճաոով։

«Ռեալի» հայտացուցակում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները․

Տեղեկացնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 6-ին՝ Երևանի ժամանակով 19։15-ին։

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զիդանի սաները, անցկացրած 20 հանդիպումներից հետո, վաստակել են 40 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023