Վալվերդեն վնասվածքի պատճառով  տևական ժամանակով կբացակայի

Վալվերդեն վնասվածքի պատճառով տևական ժամանակով կբացակայի

13/11/2020 - 00:02

Իսպանական Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով պարտվեց «Վալենսիային»։

Այդ հանդիպման 76-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմում Ֆեդերիկո Վալվերդեի փոխարեն խաղադաշտ մտավ Տոնի Կրոսը։

Ինչպես հետագայում պարզվեց, ուրուգվայցի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը։ «Ռեալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի մոտ ճաքել է աջ ոտքի տիբիալ ոսկորը, ինչի պատճառով նվազագույնը 1 ամիս խաղադաշտ չի կարողանա դուրս գալ, իսկ AS-ի տեղեկություններով 1․5-2 ամիս։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023