Ռայկարդը, հնարավոր է,  վերադառնա Բարսելոնա

Ռայկարդը, հնարավոր է, վերադառնա Բարսելոնա

22/05/2021 - 00:52

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը , հնարավոր է, կրկին գլխավորի կատալոնական ակումբը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը, 58-ամյա մասնագետի թեկնածությունը քննարկվում է «Բարսելոնայի» ղեկավարության շրջանակում։

Հաղորդվում է, որ Ռայկարդին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները լավ են վերաբերվում, իսկ «կապտանռնագույնների» նախկին ֆուտբոլիստները, ովքեր աջակցում են Ժոան Լապորտային, նույնպես կողմ են հոլանդացի մարզչի տարբերակին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում Խավին, ով ներկայումս մարզում Քաթարը ներկայացնող «Ալ Սադը», կդառնա «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ, իսկ այնուհետև մի քանի տարի անց կգլխավորի արդեն «բլաուգրանասի» գլխավոր թիմը։

Ներկա պահին «Բարսելոնան» դեռևս հստակ որոշում չի կայացրել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հեռացման հարցում, սակայն Լապորտան ցանկանում է որքան հնարավոր է շատ տեղեկություններ ստանալ այն մասնագետների մասին, ովքեր կարող են փոխարինել Կումանին։

Ֆրանկ Ռայկարդի հետ կապված գլխավոր խնդիրն այն է, որ նա 2013 թվականից ի վեր, երբ հեռացել է Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզչի պաշտոնից, ընտանիքի հետ տեղափոխվել է Ամստերդամ՝ այլևս չզբաղվելով մարզչական գործունեությամբ։

Հիշեցնենք, Ֆրանկ Ռայկարդը «Բարսելոնայի» ղեկին եղել է 2003-2008 թթ․։ Նա դարձել էր Ժոան Լապորտայի՝ գլխավոր մարզչի պաշտոնում առաջին նշանակումը։ Նրա օրոք կատալոնական ակումբը լուրջ հաջողությունների հասավ՝ նվաճելով 5 տիտղոս, այդ թվում նաև՝ 2006 թվականին Չեմպիոնների լիգան։

Այժմ կարծես թե Ժոա Լապորտան ցանկանում է կրկնել պատմությունը, սակայն դեռևս հայտնի չէ՝ կհաջողվի 58-ամյա ֆունկցիոներին Ռայկարդին վերադարձնել մարզչական գործունեության, թե՝ ոչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023