Ռամոս․ «Թվում է՝  Ռեալը մրցավարաների շնորհիվ է գլխավորում մրցաշարային աղյուսակը»

Ռամոս․ «Թվում է՝ Ռեալը մրցավարաների շնորհիվ է գլխավորում մրցաշարային աղյուսակը»

25/06/2020 - 16:10

«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակը և պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի քննադատությանը, ով կարծում է, որ մրցավարական որոշումներ են կայացվում «արքայական» ակումբի օգտին։

«Բնական է, որ մեր մասին շատ են խոսում․ չէ՞ որ մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, իսկ մինչև այդ մեր մասին քիչ էին խոսում։

Ես չեմ կարծում, որ մրցավարները որոշում են կայացնում ի օգուտ որևէ ակումբի։ Թվում է՝ «Ռեալը» մրցավարների շնորհիվ է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ Ես այդպես չեմ կարծում։ Մարդկանց պետք է քիչ հորինել նման բաներ։

Իմ գոլերը կայունության պարգևատրումն են, քանի որ վերջին տարիներին տքնաջան աշխատել եմ։ Ես գոհ եմ։

Այսօր ակումբը հոգնածություն զգաց, քանի որ մենք խաղում ենք ամեն երեք օրը մեկ։ Մենք այդքան էլ գոհ չենք մեր խաղից, որոշ խաղային ասպետկներում դժվարություններ ունենք»,- նշել է Ռամոսը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023