Իտալական կրքեր Թուրինում. Ինտերը համառ պայքարում հաղթեց Յուվենտուսին🎥

Իտալական կրքեր Թուրինում. Ինտերը համառ պայքարում հաղթեց Յուվենտուսին🎥

04/04/2022 - 00:56

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Ինտերի» դեմ։

հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 45+4-րդ րոպեին Հական Չալհանօղլուն, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հաղթանակ պարգևեց «Ինտերին»։

Նշենք, որ թուրք ֆուտբոլիստը երկու անգամ է իրացրել 11-մետրանոցը։

Առաջին հարվածից հետո «Յուվենտուսին» փրկեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մասիմիլիանո Իրատիին հուշեցին, որ թուրինյան ակումբի կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտը նախքան հարվածը մտել էր տուգանային հրապարակ, ինչն անթույլատրելի է, այդ պատճառով էլ այն կրկնվել է։

Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը` առաջատարներ «Միլանին» ու «Նապոլիին» զիջելով 3 միավոր։

«Յուվենտուսը», 59 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023