Ջուդ Բելինգհեմը վնասվածք է ստացել

Ջուդ Բելինգհեմը վնասվածք է ստացել

11/02/2024 - 16:45

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Ժիրոնային»։

«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ջուդ Բելինգհեմը, ով 57-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Բրահիմ Դիասին։

Անգլիացի ֆուտբոլիստը փետրվարի 11-ին բուժզննում է անցել։ «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 20-ամյա կիսապաշտպանը ձախ ոտնանաթաթի վնասվածք է ստացել։

Ըստ La Sexta-ի Խոսե Լուիս Սանչեսի տեղեկությունների` Բելինգհեմը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 շաբաթ։

Բելինգհեմը, միանշանակ, բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լայպցիգի» դեմ կայանալիք առաջին հանդիպումը։

Բացի այդ, անգլիացի ֆուտբոլիստը բաց կթողնի Լա լիգայի 25-27-րդ տուրերի հանդիպումները, որոնց շրջանակում «արքայական» ակումբը մրցելու է համապատասխաբաբար «Ռայո Վալեկանոյի», «Սևիլիայի» ու «Վալենսիայի» դեմ։

Լրագրող Արանչո Ռոդրիգեսը X-ի միկրոբլոգում գրում է, որ Բելինգհեմը պատրաստ կլինի «Լայպցիգի» դեմ պատասխան հանդիպմանը, որը կկայանա մարտի 6-ին։

Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը 2023/24 մրցաշրջանում բոլորի մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում` դառնալով 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023