ՊՍԺ-ն ցանկանում է աստղային փոխանակում առաջարկել Բարսելոնային

ՊՍԺ-ն ցանկանում է աստղային փոխանակում առաջարկել Բարսելոնային

18/10/2021 - 16:09

ՊՍԺ -ն ու «Բարսելոնան», հնարավոր է, մոտ ժամանակներս փարիզյան ակումբի նախաձեռնությամբ աստղային փոխանակում կատարեն։

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, «Պարիս Սեն-Ժերմենը» հետաքրքրված է «կապտանռնագույնների» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով, ում փոխարեն «Փարիզը» պատրաստ է առաջարկել Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքները։

Մաուրո Իկարդին մշտական տեղ չունի ՊՍԺ-ի մեկնարկային կազմում, այդ պատճառով էլ նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը։

Ամեն դեպքում, աղբյուրի փոխանցմամբ, «բլաուգրանասը» մտադիր չէ նման փոխանակում իրականացնել։

Նշենք, որ Մաուրո Իկարդին «Բարսելոնայի» մարզադպրոցի նախկին սան է, որի համակարգում հանդես եկել է 2008-2010 թթ.։

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն էլ կատալոնական ակումբի շարքերը համալրել է վերջին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և «Բարսելոնայի» կազմում դեռևս անցկացրել է ընդամենը 1 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023