ՊՍԺ-ն Մեսսիի հիասքանչ գոլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց Թուլուզի նկատմամբ🎥

ՊՍԺ-ն Մեսսիի հիասքանչ գոլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց Թուլուզի նկատմամբ🎥

04/02/2023 - 22:49

Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Թուլուզի» դեմ։

Հանդիպումը փարիզյան ակումբի համար բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ հյուրերը 20-րդ րոպեին Բրանկո վան դեն Բոմենի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Այդուհանդերձ, հետագայում Քրիստոֆ Գալտիեի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

ՊՍԺ-ին հաղթանակ պարգևեցին Աշրաֆ Հակիմիի և Լեո Մեսսիի խփած գոլերը։ Վերջինս դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ։

Արգենտինացի հարձակվողը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 54 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Թուլուզը», 29 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023