ՊՍԺ-ն հրաժարվել է խոշոր փոխանակում իրականացնել Բարսելոնայի հետ

ՊՍԺ-ն հրաժարվել է խոշոր փոխանակում իրականացնել Բարսելոնայի հետ

01/08/2023 - 14:52

Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, ՊՍԺ-ն մերժել է «Բարսելոնայի»` չորս ֆուտբոլիստների մասնակցությամբ փոխանակում իրականացնելու առաջարկը։

Աղբյուրի փոխանցմամբ` հայտնի գործակալներից մեկը «Պարի Սեն-Ժերմենին» առաջարկել է Գավիի, Ուսման Դեմբելեին և Ռաֆինիային փոխանակել Կիլիան Մբապեի հետ։

Այդուհանդերձ, փարիզյան ակումբը մերժել է այդ առաջարկը, քանի որ ցանկանում է գնել միայն Դեմբելեին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուսման Դեմբելեն համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։

Հայտնի է նաև, որ փարիզյան ակումբը մտադիր է վաճառել Կիլիան Մբեպին ու նրան տրանսֆերի է հանել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023