Պուլիշիչի  «կրակոցը». Միլանը մեկնարկային խաղում հաղթեց Բոլոնիային🎥

Պուլիշիչի «կրակոցը». Միլանը մեկնարկային խաղում հաղթեց Բոլոնիային🎥

22/08/2023 - 11:06

Իտալական Ա սերիայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։

«Ռոսոներիները» հանդիպման մեկնարկում երկու գնդակի առավելություն ստացան, որը հետագայում կարողացան պահպանել` հաղթելով 2:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի գոլերը 11-րդ ու 21-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Օլիվիե Ժիրուն ու թիմի նորեկ Քրիստիան Պուլիշիչը։

Նշենք, որ ամերիկացի հարձակվողը հեռահար հարվածով բավական գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։

Այսպիսով, «Միլանը» նոր մեկնարկած առաջնությունում վաստակեց առաջին 3 միավորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023