Պիրես․ «Բենզեման արժանի է հավաքականում խաղալուն․ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է պատահել Վալբուենայի հետ»

Պիրես․ «Բենզեման արժանի է հավաքականում խաղալուն․ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է պատահել Վալբուենայի հետ»

01/11/2020 - 17:44

«Արսենալի», «Վիլյառեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը AS -ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ով 2015 թվականից հանդես չի գալիս «եռագույնների» կազմում։

– Բենզեման «Վալբուենայի գործի» պատճառով 2015 թվականից հադնես չի գալիս Ֆրանսիայի հավաքականում։ 2017 թվականին դատարանը որոշեց, որ նա մեղավոր չէ, սակայն նա այդպես էլ հավաքական չհրավիրվեց։ Ի՞նչ եք կարծում՝ դա արդա՞ր է։

– Դա բարդ թեմա է, ինչը լուրջ վեճերի առիթ է դարձել հատկապես Ֆրանսիայում։ Մինչև հիմա էլ խոսում են դրա մասին այնտեղ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է եղել Վալբուենայի հետ և ինձ թվում է, որ Բենզեման արժանի է Ֆրանսիայի հավաքականում հանդես գալ միայն այն պատճառով, որ նա փայլուն է հանդես գալիս «Ռեալի» կազմում։

Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, սակայն վերջին խոսքը Դիդիե Դեշամինն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023