Պիոլի. «Միլանն արժանի էր հաղթանակի»

Պիոլի. «Միլանն արժանի էր հաղթանակի»

02/03/2022 - 12:25

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Միլանը» մրցեց «Ինտերի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին.

««Միլանը» լավ խաղաց և ավելիին էր արժանի, բայց եթե ամեն ինչ գնահատում ես երկխաղյա դիմակայության տեսանկյունից, ապա արդյունքից գոհ եմ։

Գիտենք, որ երկրորդ խաղում շատ դժվար է լինելու, բայց ես գոհ եմ մեր մրցելույթներից։ Վերջին 2.5 տարիների ընթացքում մենք առաջընթաց ենք գրանցել և ցանկանում ենք որևէ գավաթ նվաճել, որպեսզի այս մրցաշրջանը հիանալի դարձնենք:

Թիմն այսօր ագրեսիվ գործեց, թույլ չտվեց «Ինտերին» ոչ մի վտանգավոր հարված հասցնել մեր դարպասին, մինչդեռ մենք հաղթելու հնարավորություն ունեին. հիասթափված ենք, որ չհաղթեցինք»,- Պիոլիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հավելենք, որ «Միլան» – «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023