«Չոր» միլանյան դերբի. Միլանն ու Ինտերն ամեն ինչ կվճռեն պատասխան խաղում

«Չոր» միլանյան դերբի. Միլանն ու Ինտերն ամեն ինչ կվճռեն պատասխան խաղում

02/03/2022 - 01:54

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Միլանը» մրցեց «Ինտերի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկում` 10-րդ րոպեին, «ռոսոներիները» հաշիվը բացելու իրական հնարավորություն ունեին, սակայն Ալեքսիս Սալեմակերսի հարվածից հետո «Ինտերին» փրկեց դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ապա Թեո Էրնանդեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ հիմնականում հավասար պայքարի ականատես եղանք։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին` չբացելով խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսի մեծ մասն անցավ Ստեֆանո Պիոլիի թիմի խաղային առավելության պայմաններում, սակայն բանն այդպես էլ չէր հասնում իրական գոլային պահերին։

Սիմոնե Ինձզագիի սաները հաջողությամբ հետ մղեցին նոմինալ տանտերերի գրոհները` պահպանելով ոչ-ոքի արդյունքը։

Ի վերջո, այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք, որն ավարտվեց 0:0 հաշվով։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023