Պեդրիի սուպերգոլը գրանցվել է Օբամեյանգի անվան դիմաց🎥

Պեդրիի սուպերգոլը գրանցվել է Օբամեյանգի անվան դիմաց🎥

20/02/2022 - 23:41

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։

Կատալոնական ակումբը վերջին գոլը խփեց 63-րդ րոպեին։

Սկզբում այն գրանցվել էր Պեդրիի անվան դիմաց, ով հեռահար հրավածով դարձավ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ, սակայն, ինչպես տեղեկացնում է «բլաուգրանայի» Twitter-ի պաշտոնական էջը, գոլը փոխվել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգի անվան դիմաց։

Բանն այն է, որ Պեդրիի հարվածից հետո գնդակը դիպավ գաբոնցի հարձակվողի թիկունքին, ինչից հետո մասամբ փոխեց դրա հետագիծը, այդ պատճառով էլ գոլը գրանցվել է հենց Օբամեյանգի անվան դիմաց։

Այսպիսով, 32-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում առաջին հեթ-տրիկը գրանցեց։

«Վալենսիայի» դեմ հանդիպման առաջին կեսում Օբան խփել էր նաև իր թիմի առաջին և երորդ գոլերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023