Բարսան հիասքանչ տեսք ուներ` ջախջախելով Վալենսիային🎥

Բարսան հիասքանչ տեսք ուներ` ջախջախելով Վալենսիային🎥

20/02/2022 - 21:09

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

Կատալոնական ակումբը գրեթե կատարյալ առաջին խաղակես անցկացրեց` մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։

«Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրենկի դե Յոնֆը։

Երկրորդ կեսի մեկնարկում «Վալենսիայի» ֆուտբոլիստները որոշակի ակտիվություն ցույց տվեցին, ինչի արդյունքում 53-րդ րոպեին Կարլոս Սոլերը մեկ գնդակ հետ բերեց «չղջիկների» համար։

Այդուհանդերձ, 63-րդ րոպեին Պեդրին հեռահար հարվածքվ հիասքանչ գոլի հեղինակ դարձավ ու հանեց այս հանդիպման հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։

Այսպիսով, Խավիի թիմը բավական վստահ հանդիպում անցրացրեց` հաղթելով «Վալենսիային» 4:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 42 միավոր` վերադառնալով 4-րդ հորիզոնական։

«Վալենսիան», 30 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023