Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց Չելսի

12/08/2021 - 23:44

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին։

Լոնդոնյան ակումբը 28-ամյա հարձակվողի դիմաց վճարել է 115 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։

Հավելենք, որ «թոշամառուներն» իրենց պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրին` գերազանցելով Կեպա Արիսաբալագայի և Կայ Հավեցրի ռեկորդները, որոնց դիմաց ակումբը վճարել է 80 միլիոնական եվրո։

«Բիգ Ռոմը» «ներաձուրիների» կազմում հանդեզ էր գալիս 2019 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 64 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում արդեն խաղացել է «Չելսիի» կազմում։ 2011 թ. ամռանը նա 15 մլն եվրոյի դիմաց «Անդերլեխտից» համալեց «ազնվականների» շարքերը, սակայն, չհարմարվելով լոնդոնյան ակումբին, 2012/13 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Վեսթ Բրոմվիչում» (38 խաղ, 17 գոլ, 7 գոլային փոխանցում), իսկ 2013/14 մրցաշրջանը` «Էվերտոնում», ինչից հետո «իրիսները» 2014 թ. ամռանը 35.36 մլն եվրոյի դիմաց գնեցին նրա ամբողջական տրանսֆերը (166 խաղ, 87 գոլ, 29 գոլային փոխանցում)։

«Չելսիի» կազմում Լուկակուն անցկացրել է 15 հանդիպում` կատարելով ընդամենը 1 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023