Պաշտոնական. Ջեյդոն Սանչոն տեղափոխվեց Ման. Յունայթեդ

Պաշտոնական. Ջեյդոն Սանչոն տեղափոխվեց Ման. Յունայթեդ

01/07/2021 - 18:07

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիա Դորտմունդի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրումը, բուժզննումն ու նրա ներկայացումը նախատեսված են Եվրո-2020-ի ավարտից հետո, քանի որ նա Անգլիայի հավաքականի կազմում մասնակցում է մրցաշարին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 85 մլն եվրո, որին ևս 10 մլն եվրո էլ կավելանա հավելավճարների տեսքով։

Ջեյդոն Սանչոն էլ մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» տարբերակով, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 18 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023