Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն հաստատեց եվրագավաթների  անցկացման  նոր ձևաչափը

Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն հաստատեց եվրագավաթների անցկացման նոր ձևաչափը

10/05/2022 - 19:39

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հաստատվել է եվրագավաթների անցկացման նոր ձևաչափը։

Եվրագավաթային բոլոր մրցաշարերում այսուհետ կկիրառվի, այսպես կոչված, «շվեյցարական համակարգը»։

Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբների քանակը 32-ից կդառնա 36։ Խմբային փուլի լրացուցիչ տեղ կհատկացվի ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում գտնվող երկրի առաջնության 3-րդ տեղը զբաղեցրած ակումբին։

Բացի դրանից, ևս մեկ ուղեգիր կտրամադրվի այն երկրից մեկի չեմպիոնին, որն այժմ խմբային փուլի ուղիղ ուղեգիր չի նվաճում։

Մեկական տեղ էլ կհատկացվի այն երկրներին, որոնց ակումբները լավագույն արդյունքները կգրանցեն եվրագավաթային մրցաշարերում։

Բոլոր ակումբները կբաշխվեն մեկ ընդհանուր խմբում, որոնք կանցկացնեն ութական հանդիպում` չորս տնային, չորս` արտագնա։

Խմբում 1-8-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները մեխանիկորեն կնվաճեն մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Խմբում 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կանցկացնեն երկու հանդիպումից բաղկացած փլեյ-օֆֆ:

Նշենք, որ նույն ձևաչափով կանցկացվեն նաև Եվրոպա լիգան և Կոնֆերենցիաների լիգան, որոնց խմբային փուլին նույնպես կմասնակցեն 36-ական ակումբներ։

Եվրոպա լիգայի խմբում ակումբները կանցկացնեն 8-ական, իսկ Կոնֆերենցիաների լիգայում` 6-ական հանդիպում։

Հավելենք, որ եվրագավաթների նոր ձևաչափը կսկսի կիրառվել 2024/25 մրցաշրջանից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023