Պաշտոնական. Մարսելոն նոր ակումբ ունի

Պաշտոնական. Մարսելոն նոր ակումբ ունի

03/09/2022 - 07:50

Ինչպես հայտնում է հունական «Օլիմպիակոսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող «Ռեալ Մադրիդի» նախկին ձախ պաշտպան Մարսելոյի հետ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ Մարսելոն «արքայական» ակումբից հեռացել 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո, որի կազմում հանդես էր գալիս 2007 թ. հունվարից։

Բրազիլացի պաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 546 հանդիպում` դառնալով 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023