Պաշտոնական. Կալվին Ֆիլիպսը տեղափոխվեց Վեսթ Հեմ

Պաշտոնական. Կալվին Ֆիլիպսը տեղափոխվեց Վեսթ Հեմ

26/01/2024 - 13:47

Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին։

Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

The Atletic-ը հայտնում է, որ «մրճահարները» մինչև վարձակալության ավարտը կվճարեն 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։

Հավելենք, որ Ֆիլիպսը «քաղաքաբնակների» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 31 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023