Պաշտոնական. Լիվերպուլը խոշոր տրանսֆեր իրականացրեց

Պաշտոնական. Լիվերպուլը խոշոր տրանսֆեր իրականացրեց

30/01/2022 - 17:01

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Պորտուի» հարձակվող Լուիշ Դիաշին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մերսիսայդյան ակումբը կոլումբացի վինգերի տրանսֆերի դիմաց «Պորտուին» վճարել է 40 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կարող է ավելանալ ևս 20-25 մլն եվրո` կախված Դիաշի մրցելույթներից։

25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «23» համարի մարզաշապիկով։

Հավելենք, որ Լուիշ Դիաշը «Պորտուի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 125 հանդիպում` դառնալով 41 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023