Պաշտոնական. Լեոնարդո Բոնուչին տեղափոխվեց Ունիոն Բեռլին

Պաշտոնական. Լեոնարդո Բոնուչին տեղափոխվեց Ունիոն Բեռլին

01/09/2023 - 13:51

Ինչպես տեղեկացնում է «Ունիոն Բեռլինի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ինսայդեր Նիկոլո Սկիրային հայտնի է դարձել, որ 36-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը լինելու է 3,5 մլն եվրո, որի 2,5 մլնը վճարելու է «Ունիոնը», իսկ 1 մլնը` «Յուվենտուսը»։

Հիշեցնենք, որ Լեոնարդո Բոնուչին «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 2010-17 և 2018-23 թթ.` անցկացրած 502 խաղում դառնալով 37 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023