Պաշտոնական. Լայպցիգը ձեռք բերեց Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանի  երկրորդ լավագույն ռմբարկուին

Պաշտոնական. Լայպցիգը ձեռք բերեց Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանի երկրորդ լավագույն ռմբարկուին

03/07/2021 - 14:13

Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Այնտրախտի» կենտրոնական հարձակվող Անդրե Սիլվային։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «ցլերը» պորտուգալացի հարձակվողի դիմաց «Այնտրախտին» վճարել են 23 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանում Անդրե Սիլվան անցկացրած 32 խաղում հեղինակել է 28 գոլի հեղինակ` դառնալով մրցաշարի երկրորդ լավագույն ռմբարկուն։, 25-ամյա հարձակվողը զիջել է միայն «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկուն, ում ակտիվում կար 41 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023