Պաշտոնական. Ժիրուն տեղափոխվեց Միլան

Պաշտոնական. Ժիրուն տեղափոխվեց Միլան

17/07/2021 - 15:05

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուին։

Միլանյան ակումբը 34-ամյա հարձակցողի դիմաց վճարել է 1 մլն եվրո, որին ևս 1 մլն, հավելավճարների տեսքով, կավելանա հետագայում։

Նշվում է, որ Ժիրուն նոր ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով։

Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիացի ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Օլիվիե Ժիրուն «ազնվականնների» գույները պաշտպանուն էր 2018 թ. հունվարին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 119 հանդիպում` դառնալով 39 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023